• (տարւոյ, տարեաց) «ամ, տարի» ՍԳր. Եւս. քր. Եփր. որից տարեկան ՍԳր. Կոչ. Ոսկ. տարեմուտ «ամանոր» Կղնկտ. Վրք. հց. «տարելից» Մաշտ. 584. տարեգը-ւուխ Տոմար. տարևոր ՍԳր. Մծբ. Եւս. քր. նոր բառեր են տարեգիրք, տարեգրութիւն, տարևորութիւն, տարեցոյց ևն։-Meillet MSL 23, 146-7 ցոյց է տալիս՝ որ հին հնդևրոպացիք տարբեր բառեր ունէին մի տարւայ և մէկից աւելի տարիների համար. այսպէս զնդ. yarə «մի տարի», sard-«շատ տարիներ»=սանս. çarád-«տարիներ», լտ. bornus «աւս (մի) տարւայ» և bīmus, tri-mus «երկամեայ, եռամեայ», գոթ. ier «մի տարի», wintrus «տարիներ» ևն։ Այսաեւ և մի տարբերութիւն, որ շատ հասկանալի է խաշնարած ժողովրդի համար, կարծում եմ որ կար նաև մեր ամ և տարի բառերի միջև. տարի նշանակում էր «մի տարի», ամ «տա-ոիներ»։ Այս տարբերութիւնը Ե դարուց ա-ռաջ արդէն ջնջուած էր. Ոսկեդարում ամ և տարի կատարեալ հոմանիշներ? էին, մինչև որ ամ բառն էլ ջնջուեց և մնաց միայն տա-րի (աւելի լի ձև քան ամ միավանկը)։ Ասա-ծիս ապացոյց եմ համարում 1) երկեամ, երեամ, երկեմեան, երեմի շատ հնաձև բա-ռերը. 2) միամեայ բառը չկայ Ոսկեդարում 3) տարեկան նշ. «մի տարւայ». 4) վրաց. տարիօի «միամեայ գառնուկ՝» փոխ առնու-ած հայերէնից, շատ հին ժամանակ, յետոյ կորած հայերէնի մէջ, փոխանակուելով ամիկ բառով. 5) ի տարւոջ «մի տարում» Եզն. 199։ Ե դարում տարի բառը երբեմն կարող էր նաև յոգնակի գործածուիլ. օր. Եղիցին ի նշանս և ի ժամանակս և զտարիս. Գաղ. դ. 10. Զթիւ աւուրց և ամսոց և տարեաց կար-գէին. Եզն. 119։-Ամբողջ Ս. Գրքում տարի բառը գործածուած է 66 անգամ, որից միայն երեքը յոգնակի, մնացեալ 63-ը եզակի, իսկ ամ բառը գործածուած է ընդ ամէնը 581 անգամ, որից 278 յոգնակի, 65 յոգնակի ի-մաստով եզակի (վեց ամ, զհազար ամ) և 198 եզակի։
• Հներից Վանակ. տարեմտ. մեկնում է «Զի՛նչ է տարի. զի յինքեան տանի զօր, զշաբաթ, զամիսս և զչորս եղանակս. և դարձեալ զարեգակն տեսեալ ի կիտէն ի կէտն բոլոր ընթացեալ՝ ասացին. տա-րաւ զիմ ժամանակս»։ Նոյնը նաև Վրդ. սղ. կդ. էջ 214 «Այլ տարի դարձեալ որ զամենայն տանի».-Յայսմ. օգոստ. 11 «եւ տարի ասի, որ տանի զերկո-զ365 աւուրսն... և նոքօք զկեանս մարդ-կան և զամենայն մահկանացուաոս».-Տաթև. ձմ. ա. «Զի վասն այն կոչեմք տարի՝ որ զամենայն կեանս մեր և կհեշտութիւն կենցաղոյս ընդ ինքեան տանի և գնայ։.. Տարի կոչի վասն երեք պատճառի. նախ զի արեգակն տանի զերկոտասան կենդանակերպսն և վճա-րի. երկրորդ՝ զի տանի զչորս եղանակս և զամիսս և զշաբաթս, զաւուրս և զժա-մոս և զայլսն. երրորդ՝ զի տանի զժա-մանաևեաւ կեանս մեր»։ Նոյնը նաև Տաթև. հարց. էջ 190։ Սրանց համեմաս է նաև ՀՀԲ։ Böttich. Horae Aram. 35, 70 թերևս tar արմատից։ Նոյն, Wurzelf, 20 սրան է աւելացնում նաև արաբ. tārat։ Չուբինով վրաց. տարկոշի «ջրի շերեփ»! Հիւնք. հյ. շար և կամ զնո. սարետա։ Patrubány SA 1, 194 հնխ dā «բաժանել» արմատից։ Աճառ. ՀԱ 1ՉՈ8. 122 թերևս կովկասեան ծագու-մից. հմմտ. հիւս. օսթյ. tal', ֆինն. talvi սիրյ. tol, դիդ. tlebi, վոգուլ. tal հոմանիշները։ Patrubány ՀԱ 1908, 314 տալ բայից։ Մառ ИАН 1911, 471 վրաց. წელი ծելի «տարի» բառի հեռ-
• ԳՒՌ.-Ագլ. Ալշ. Ախց. Գոր. Երև. Կր. Մշ. Շմ. Ջղ. Սլմ. Վն. Տփ. տարի, Ակն. Ասլ. Խրբ. Հմշ. Ննխ. Պլ. Ռ. Սեբ. Սչ. դարի, Տիգ. դm-րի, Ղրբ. տա՛րէ, Մկ. տարը, Սվեդ. դարա. Մրղ. տառը՛, Հճ. դայի, Զթ. դայը՛, դարը։ Նոր բառեր են տարուկ, տարեբեր, տարեկ, տարելիցք, տարեմնայ, տարեմտութիւն, տարեատուտ, տարեզ, տարէնը, տարիքոտ, տարիք, տարիքատր, տարւօք, տարվկան, և յատկապէս տարեկան «հաճար», որի հին վկայութիւնն ունի Անկ. գիրք հին կտ. 348 և շատ աւելի ոց Դիւան, ժ. 128 (180Ո թուից)։
• ՓՈԽ.-Վրաց. ტარიგი տարիգի «գառնուկ» (հմմտ. հյ. ամիկ «միամեայ գառն»), քրդ. daregan «հաճար» (գւռ. տարեկան հոմանի-շից. Աճառ. MSL 16, 353), թրք. գւռ. tere-ke «հաճար» (այս թրք. բառը գիտէ ԱԲ հաճար բառի տակ. ունի Будаговъ 1, 351 [arabic word] tereke ձևով և «xльбa հացաբոյսեր» նշանակութեամբ)։ Տարի-տարեկան բառից ևն նաև վրաց. գւռ. մի քանի կօշկակարական բառեր, որոնք յիշում և հայերէնից փո-խառեալ է դնում ბერიძე, სიტუის-კონა (Бepидзе, Гpузинcк. rлоccарiи nо имеp-çкомy и paч'инскомy говооамъ. CИ. 1912), այն է՝ ვახტარაგანი վաստարագանի 46 տարեկան երախայի կօշկի կաղապար» (էջ 14), ორტარაგანი որտարագանի «երկու տարեկան երախայի կօշկի կաղապար» (էջ 33), ვასტარაგანი տաստարագանի «տասը տարեկան երախայի կօշկի կաղապար» (էջ 40), ჩუსტარაგანი չուստարագանի «4 տարե-կան երախայի ոտքի կաղապար» (էջ 59)։